«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում պրոկտոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժումից բացի՝ կատարվում են նաև քիչ ինվազիվ, քիչ տրավմատիկ, միջազգային ուղեցույցներին համապատասխան միջամտություններ: Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի բժիշկ-պրոկտոլոգ Արթուր Ղարագուլյանը նշում է, որ թութքի և ուղիղ աղիքի ճաքի դեպքում ոչ վիրահատական բուժումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, չի պահանջում ցավազրկում, անարյուն է, չկա վերականգնողական շրջան:
Սովորաբար ոչ վիրահատական մեթոդները կիրառվում են 2-րդ, 3-րդ աստիճանի,ոչ բարդացած թութքի դեպքում, 1-ին աստիճանի դեպքում կիրառվում է կոնսերվատիվ բուժում, իսկ 4-րդի դեպքում՝ վիրահատական:
Դրանք են
Թութքի ներքին հանգույցների այրում «Ուլտրոիդ» ամերիկյան սարքով, որն իրենից ներկայացնում է ցածր հաճախականության կոագուլյատոր, ազդում է կավեռնոզ անոթների վրա՝ առաջացնելով հանգույցի օբլիտերացիա:
Թութքի ներքին հանույցների վակումային լիգավորում գերմանական karl Storz լիգատորով, երբ անոսկոպի միջոցով լիգատորը անցկացվում է աղու լուսանցք, ներքին հանգույցի ոտիկին տեղադրվում է լատեքսային օղ՝ հանգեցնելով իշեմիայի,մեուկացման: Լատեքսի օղերը ընկնում են 5-7-րդ օրը:
Անալ ճաքի լազերաթերապիա, որը ցուցված է սուր ճաքերի դեպքում, բարելավում է տեղային արյան շրջանառությունը, ինչի արդյունքում արագանում է վերքի ռեգեներացիան:
.png)